Դիեգո Մարադոնայի «Ոսկե Գնդակի» վաճառքը կասեցվել է, քանի որ այն գողացել են

Մարադոնայի «Ոսկե գնդակի» վաճառքը կասեցվել է Դիեգոյի ընտանիքի պահանջների պատճառով:

Ավելի վաղ հաղորդվում էր , որ Մարադոնայի պատվավոր «Ոսկե գնդակը», որը նրան շնորհվել է 1986 թվականի աշխարհի առաջնությունում Արգենտինայի հաղթանակից 10 տարի անց, կվաճառվի աճուրդում, իսկ գավաթն ինքնին գնահատվում է մի քանի միլիոն։

Փարիզի Aguttes աճուրդի տունն այսօր հայտարարել է, որ կասեցնում է «Ոսկե գնդակի» վաճառքը, քանի որ ընտանիքի անդամները պնդում են, որ մրցանակը գողացել են։

Աճուրդը նախատեսվում էր անցկացնել հունիսի 6-ին, իսկ ավելի վաղ ֆրանսիական դատարանը թույլտվություն էր տվել վաճառել Մարադոնայի «Ոսկե գնդակը»՝ մերժելով «Բարսելոնայի» և «Նապոլիի» նախկին խաղացողի ընտանիքի պահանջները։