Ուեյն Ռունի․ «Նա Անգլիայի պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

Ուեյն Ռունին Հարի Քեյնին անվանել է Անգլիայի պատմության մեծագույն խաղացող։

«Ես կարծում եմ, որ նա անհավանական է: Տեսեք բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները, որոնք նա ավելացրել է տարիների ընթացքում: Ինձ համար նա երբևէ Անգլիայի լավագույն խաղացողն է»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը The Overlap փոդքաստում:

Այս խոսքերը տպավորեցին Գարի Նևիլին, ով նույնպես մասնակցեց փոդքասթին:

Հարի Քեյնը Անգլիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նա ազգային հավաքականի կազմում անցկացրած 89 խաղում դարձել է 62 գոլի հեղինակ։

Լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդն է Ուեյն Ռունին՝ 120 խաղում 53 գոլով։