Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան գոլ բաց չի թողել 2023/24 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (2:0)։
Կուրտուայի համար այս հանդիպումը նրա նորամուտն էր Չեմպիոնների լիգայում այս մրցաշրջանում վնասվածքից հետո։
Բելգիացին մասնակցեց Չեմպիոնների լիգայի իր կարիերայի երկրորդ եզրափակչին: 2022 թվականին «Լիվերպուլի» դեմ խաղում (1:0) Կուրտուան նույնպես անառիկ է պահել դարպասը, որի համար ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Երկու եզրափակիչներում Կուրտուան ընդհանուր առմամբ 12 հարված սեյվ է կատարել։