«Ռեալը» հաղթել է Չեմպիոնների Լիգան նույնքան, որքան անգլիական ակումբները միասին

Մադրիդի «Ռեալն» իր պատմության մեջ 15-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան։

2023/24 մրցաշրջանի վճռորոշ խաղում մադրիդյան ակումբը 2։0 հաշվով հաղթանակ տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։

Պատմության ընթացքում իսպանական ակումբները հաղթանակներով գլխավորում են մրցաշարը 20 տիտղոսով (15-ը՝ «Ռեալ» և 5-ը՝ «Բարսելոնա»):

Տիտղոսների քանակով Մադրիդի «Ռեալը» ինքնուրույն շրջանցել է Անգլիային, որը մրցաշարի պատմության մեջ երկրորդ ամենահաջող երկիրն է։ Անգլիական թիմերից «Մանչեսթեր Յունայթեդը» երեք անգամ նվաճեց գլխավոր եվրագավաթը, «Լիվերպուլը»՝ վեց անգամ, «Նոթինգհեմ Ֆորեստն» ու «Չելսին»՝ երկուական անգամ, «Ասթոն Վիլան» և «Մանչեսթեր Սիթին»՝ մեկական անգամ։

Իտալական թիմերը Չեմպիոնների լիգայում 12 հաղթանակ են տարել, գերմանական ակումբները հաղթել են մրցաշարում 8 անգամ, հոլանդականները՝ 6, պորտուգալականները՝ 4, իսկ ֆրանսիական, ռումինական, շոտլանդական ու սերբականները՝ մեկական անգամ։