11 ֆուտբոլիստ կարող է այս ամռանը լքել «Թոթենհեմը»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն մտադիր է թիմի վերակառուցում իրականացնել, ինչի արդյունքում 11 ֆուտբոլիստ կարող է լքել ակումբը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ վաճառքի հանված ֆուտբոլիստների թվում կլինեն հարձակվող Ռիչարլիսոնը, կիսապաշտպաններ Պյեր-Էմիլ Հոյբյերգը և Ջովանի Լո Սելսոն, վինգեր Բրայան Խիլը և պաշտպան Էմերսոն Ռոյալը։

Առանձին ընդգծվում է, որ Սաուդյան Արաբիայից մի ակումբ հավակնում է Ռիչարլիսոնին, որը պատրաստ է բրազիլացի հարձակվողի համար առաջարկել 60 միլիոն ֆունտ (70,4 միլիոն եվրո):

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին Պոստեկօղլուի թիմը վաստակեց 66 միավոր և զբաղեցրեց հինգերորդ տեղը։ Ավստրալացի մասնագետը «Թոթենհեմը» գլխավորել է անցած ամառ: