«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել Ժոաու Ֆելիշին ևս մեկ մրցաշրջանով։
Ըստ Marca-ի՝ այս որոշման կողմնակից է նաև նոր գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը։ Միաժամանակ Diario Sport-ը մի քանի օր առաջ հայտնել էր , որ գերմանացին հույսը չի դնում Ֆելիշի վրա։
Այնուամենայնիվ, նույնիսկ Ֆլիկի համաձայնությունը չի երաշխավորում գործարքը: Այս պահին հայտնի չէ, թե ինչ է ուզում «Ատլետիկոն» և պատրաստ է արդյոք երկարաձգել պորտուգալացու վարձակալությունը։ «Բարսան» հաստատ չի պատրաստվում գնել Ֆելիշին