Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարծում է, որ «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ անհանգստությունը նորմալ է։
«Վերջին եզրափակիչը «Ուեմբլիում» (2013 թվականին «Բավարիայից» կրած պարտությունը) եղել է 11 տարի առաջ։ Հիմա մենք ունենք այլ մրցակից, տարբեր խաղացողներ, ուստի խոսքը գնում է ոչ թե վերականգնվելու հնարավորության, այլ սպասումների մասին: Հիմա մենք մեր առջև նպատակ ենք դրել նվաճել գավաթը, քանի որ չենք պատկերացնում, թե ինչ կլինի հաջորդ օրը Դորտմունդում։ Մեզ սպասվում է 90 կամ 120 րոպե, որը կորոշի ամեն ինչ։
Ժամանակի ընթացքում դուք դառնում եք ավելի փորձառու և կարող եք ավելի լավ նախապատրաստվել, քան 20 տարեկանում: Բայց, կարծում եմ, որ բոլորի համար նորմալ է մի փոքր անհանգստանալը։ Այդպես էլ պետք է լինի»,- Ռոյսի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Բորուսիա» — «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։