Ֆրանսիացին հարձակվող Անտոնի Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո նոր ակումբ է փնտրում։ 28-ամյա ֆուտբոլիստը շուտով պաշտոնապես ազատ գործակալի կարգավիճակ կունենա։ «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է չերկարաձգել պայմանագիրը նրա հետ։
Ինչպես հայտնում է Goal-ը, հարձակվողի նկատմամբ ներկայումս հետաքրքրություն են ցուցաբերում Լիգա 1-ը ներկայացնող «Լիոնն» ու «Մարսելը», ինչպես նաև թուրքական «Բեշիքթաշը»։
Անցած մրցաշրջանում Մարսիալը անգլիական թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։