«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, ինչպես նաև ակումբի խորհրդի անդամները 2003-ից 2010 թվականներին ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) նախկին փոխնախագահ Խոսե Նեգրեիրային կաշառք տալու գործով, ով մի քանի տարի աշխատել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայում (RFEF)։ Այս մասին հայտնում է AS-ը։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին դատարանը վերացրել էր այս մեղադրանքը։ Այնուամենայնիվ, այսօր՝ հունիսի 1-ին, Բարսելոնայի դատարանը բավարարել է դատավորի կողմից քրեական հետապնդում իրականացնելու նախնական որոշման դեմ ներկայացված բողոքը։ Արդյունքում Լապորտան և մյուս մեղադրյալներն ազատվել են քրեական պատասխանատվությունից։ Սակայն կատալոնական ակումբի դեմ ուղղված բոլոր մեղադրանքներն ամբողջությամբ չեն հանվել։