Այսօր կկայանա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը

Այսօր՝ հունիսի 1-ին, կկայանա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ հանդիպումը, որտեղ կմրցեն Դորտմունդի «Բորուսիա» և Մադրիդի «Ռեալը»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Առաջիկա խաղի գլխավոր մրցավարը կլինի սլովենացի Սլավկո Վինչիչը։ Մրցավարների օգնականները կլինեն Տոմազ Կլանչնիկը և Անդրազ Կովաչիչը։

Եզրափակիչ տանող ճանապարհին «Ռեալը» հաղթեց «Լայպցիգին» (2։1), «Մանչեսթեր Սիթիին» (4։4, 11մետ 4։3) և «Բավարիային» (4։3)։

Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում «Բորուսիան» ուժեղ է գտնվել ՊՍՎ-ից (3։1), Մադրիդի «Ատլետիկոյից» (5։4) և ՊՍԺ-ից (2։0)։

Չեմպիոնների Լիգայի գործող հաղթողը «Մանչեսթեր Սիթին» է, որը եզրափակչում 1։0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»։