Կրիշտիանու Ռոնալդուն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ալ-Նասրի» գործադիր տնօրեն Գիդո Ֆիենգան հայտարարել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջորդ մրցաշրջանում կմնա ակումբում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռոնալդուն «Ալ Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Հարձակվողի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում մասնակցել է 45 հանդիպման բոլոր մրցաշարերում, որտեղ խփել է 44 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։