«Ինտերը» համաձայնել է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
27-ամյա իտալացու հետ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականի հունիսի վերջը։ Ակումբը շուտով պաշտոնապես կհայտարարի գործարքի մասին։
Բարելլան «Ինտերում» է հանդես գալիս 2019 թվականի հուլիսից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։