Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների Լիգայի եզրափակչից առաջ խոսել է այն մասին, թե ինչպես է փոխվել տասը տարվա ընթացքում։
«Ես տասը տարով մեծ եմ: Բայց ես դեռ երիտասարդ եմ ինձ զգում, դա այդպես է: Առաջին անգամ ես Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում էի տասը տարի առաջ և շատ բան սովորեցի:
Այս սերունդն ունակ է մեծ բաների և ես դեռ ունեմ խաղացողներ, ովքեր այստեղ են եղել տասը տարի առաջ: Անհավանական է, եթե մտածես դրա մասին»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը:
«Բորուսիա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա հունիսի 1-ին։