Լաուտարո Մարտինեսը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը պայմանավորվել է ակումբի հետ՝ երկարաձգելու պայմանագիրը։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 9 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, հաղորդում է Sky Sport-ը։

Ներաձուրիների ներկայիս պայմանագիրը արգենտինացու հետ, ով ճանաչվել է Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Անցած մրցաշրջանում 26-ամյա Լաուտարոն առաջին անգամ դարձավ Ա Սերիայի լավագույն ռմբարկու՝ 33 խաղում դառնալով 24 գոլի հեղինակ։