Արտեմ Դովբիկը կարող է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ ակումբում

«Ժիրոնայի» հարձակվող Արտեմ Դովբիկը կարող է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ ակումբում։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում։

Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում 26-ամյա կենտրոնական հարձակվողը «Ժիրոնայի» կազմում անցկացրել է 36 հանդիպում։ Դովբիկը խփել է 24 գոլ և ութ գոլային փոխանցում կատարել։