Կառլո Անչելոտտին խոսել է մեծ ֆուտբոլիստների բնավորության մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է մեծ ֆուտբոլիստների բնավորության մասին։

«Էգոն կարևոր ասպեկտ է: Էգոն վատ բան չէ։ Մենք ունեինք մեծ էգոյով խաղացողներ: Մեծ էգո նշանակում է մեծ անհատականություն: Ես երբեք չեմ ունեցել այնպիսի բնավորությամբ խաղացող, ինչպիսին Սերխիո Ռամոսն է։

Պեպեն փոքր էգոյով ֆուտբոլիստ էր, բայց մեծ անհատականություն ուներ։ Ռոնալդուն մեծ էգո ու անհատականություն ուներ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։