Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կվերադառնա մարզչական աշխատանքի։
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր սոցիալական ցանցերում, Մոուրինյոն մոտ է «Ֆեներբախչեն» գլխավորելուն։
Ըստ աղբյուրի՝ այս մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։ Հիշեցնենք, որ Մոուրինյոյի վերջին ակումբը եղել է «Ռոման», որտեղից նա հեռացել է այս տարվա սկզբին։ Այդ ժամանակվանից նա գործազուրկ է։
Նախկինում Ժոզեն աշխատել է շատ բարձրակարգ ակումբների հետ, մասնավորապես՝ «Չելսիի», «Ռեալի» և «Ինտերի» հետ։ Անցած մրցաշրջանում «Ֆեներբախչեն» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը՝ 38 տուրերում վաստակելով 99 միավոր։