Խվիչա Կվարացխելիան կարող է հեռանալ «Նապոլից»

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է հեռանալ իտալական ակումբից և տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն»։

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Կվարացխելիան համաձայնել է տեղափոխվել ֆրանսիական ակումբ, սակայն շատ բան կախված կլինի «Նապոլիի» դիրքից, որը դեռ չի ցանկանում բաց թողնել իր խաղացողին: Նշվում է, որ նեապոլիտանական ակումբը, ամենայն հավանականությամբ, կպահանջի ավելի քան 100 միլիոն եվրո փոխհատուցում ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։