Անդրեյ Լունինը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կողմնորոշվել է իր ապագայի հարցում։ Դարպասապահը որոշել է փոխել ակումբային գրանցումը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ ուկրաինացին չի ցանկանում հայտնվել Տիբո Կուրտուայի ստվերում։ Լունինը վշտացած է, որ թիմի մարզչական շտաբը մտադիր է վստահել բելգիացուն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում։ Լունինը կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Անգլիական ակումբը կապվել է «Ռեալի» հետ և քննարկում են հնարավոր գործարքը։ Ուկրաինացին խնդրել է իր գործակալին հեշտացնել տրանսֆերը։

Դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 մլն եվրո։