Հարձակվող Էդինսոն Կավանին հայտարարել է Ուրուգվայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
37-ամյա հարձակվողը, ով այժմ հանդես է գալիս «Բոկա Խունիորսում», հավաքականի կազմում անցկացրել է 136 հանդիպում և դարձել 58 գոլի հեղինակ։
Նա մասնակցել է 2010 (4-րդ տեղ), 2014 (1/8 եզրափակիչ), 2018 (1/4 եզրափակիչ) և 2022 (խմբային փուլ) աշխարհի առաջնություններին։