Ջեյդոն Սանչո. «Նրանց պատմությունն ինքնին խոսում է այդ մասին»

Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյդոն Սանչոն կիսվել է հունիսի 1-ին Լոնդոնում կայանալիք Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք խաղի ակնկալիքներով։

«Մանկության տարիներին դու միշտ երազում ես այսպիսի խաղերի մասին։ Դա նման է երազանքի, որն իրականացել է: Իսկ մադրիդցիների դեմ խաղն էլ ավելի վառ է դարձնում այս հանդիպումը։

Սա հիանալի խաղ է լինելու։ Նրանց պատմությունն ինքնին խոսում է այդ մասին։ Ես այնտեղ լավ ընկերներ ունեմ՝ Ջուդն ու Վինին։ Մենք զրուցել ենք «Բավարիայի» հետ խաղից հետո։ Լարվածությունը մեծ կլինի։ Ես իսկապես անհամբեր սպասում եմ դրան»,- Սանչոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։