Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան որոշել է տնային Եվրոպայի 2024 թվականի առաջնության յուրաքանչյուր խաղացողի համար վճարումներ կատարել։
Այսպիսով, խմբային փուլում հաղթանակը յուրաքանչյուր խաղացողի կբերի 50 հազար եվրո, քառորդ եզրափակիչում հաղթանակի համար՝ 100 հազար, կիսաեզրափակչի համար՝ 150 հազար։
Եթե Գերմանիայի հավաքականը զբաղեցնի առաջին տեղը, ապա յուրաքանչյուր խաղացող կստանա 400 հազար եվրո, երկրորդ տեղի դեպքում մեկ խաղացողի համար բոնուսը կկազմի 250 հազար։
Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։