Ռուբեն Բարախան բանակցություններ է վարում «Վալենսիայի» հետ

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ռուբեն Բարախան բանակցություններ է վարում ակումբի ղեկավարության հետ՝ պայմանագիրը երկարաձգելու համար։

48-ամյա իսպանացին թիմը գլխավորել է 2023 թվականի փետրվարին։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 59 հանդիպում՝ 22 հաղթանակ տանելով, 14 անգամ ոչ-ոքի խաղալով։

2023/24 մրցաշրջանում «Վալենսիան» վաստակեց 49 միավոր և Լա Lիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց 9-րդ տեղը։