«Բարսելոնան» ներկայումս չի կարողանում թիմում գրանցել նոր գլխավոր մարզիչ Հանսի-Դիտեր Ֆլիկին, հաղորդում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները խնդիրներ ունեն 59-ամյա գերմանացի մասնագետի գլխավորած մարզչական շտաբը գրանցելու հարցում։ Իսպանական ակումբը պետք է բաց թողնի կամ գումար վաստակի ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջներին համապատասխանելու համար:
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 29-ին, «Բարսելոնան» հայտարարեց Ֆլիկի հետ պայմանագիր կնքելու մասին։ Գերմանացու պայմանագիրը «բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։