Անգլիացի մասնագետ Ֆրենկ Լեմպարդը «Բարնլիի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ է, հայտնում է The Athletic-ը։
Ակումբի ղեկավարությունը նրան դիտարկում է որպես Վենսան Կոմպանիի փոխարինող։
45-ամյա մասնագետը առանց ակումբի է 2023 թվականի հունիսից՝ «Չելսիից» հեռանալուց հետո։ Նա նախկինում մարզել է նաև «Էվերթոնը» և «Դերբի Քաունթին»։
2023/24 մրցաշրջանում «Բարնլին» Վենսան Կոմպանիի գլխավորությամբ վաստակեց 24 միավոր և Պրեմիեր Լիգայում զբաղեցրեց 19-րդ տեղը։