Սերդար Ազմունը կարիերան կշարունակի իսպանական թիմում

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Սերդար Ազմունը, ով 2023/24 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ռոմայում», կարող է կարիերան շարունակել իսպանական «Սևիլիայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

29-ամյա Ազմունի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Ա Սերիայի որոշ ակումբներ։

2023/24 մրցաշրջանում իրանցի ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։