«Արսենալը» որոշում է կայացրել Միկել Արտետայի ապագայի վերաբերյալ

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ։ Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալն» արդեն նոր պայմանագիր է պատրաստել Արտետայի համար, և մոտ ապագայում կողմերը բանակցություններ կվարեն։ Ենթադրվում է, որ ակումբը լիովին գոհ է 42-ամյա մասնագետի աշխատանքից և ցանկանում է շարունակել նախագծի կառուցումը նրա հետ։

Նշվում է, որ եթե Արտետան երկարաձգի պայմանագիրը «Արսենալի» հետ, ապա կդառնա Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը։

Հիշեցնենք, որ Արտետան «Արսենալը» գլխավորում է 2019 թվականից։