Լաուտարո Մարտինեսը կարող է փոխել ակումբային գրանցումը

Ֆրանսիական ՊՍԺ-ն իր գործակալի միջոցով տեղեկություն է խնդրել Միլանի «Ինտերի» 26-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսի մասին։ Այս մասին հայտնում է Calciomercato-ի լրագրող Պասկալ Գարրոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ հանդիպում է տեղի ունեցել Լաուտարո Մարտինեսի գործակալի և Իտալիայի և Ֆրանսիայի միջև գործարքներում ՊՍԺ-ին մոտ կանգնած գործիչ Մարսելո Սիմոնյանի միջև։ Նշվում է, որ ներկայումս բանակցություններ չեն ընթանում, սակայն հնարավոր է, որ մոտ ապագայում «Ինտերը» կարող է լուրջ առաջարկ ստանալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ինտերի» 26-ամյա հարձակվող Մարտինեսն ընտրվել էր իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ 26-ամյա ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։