Մայիսի 29-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի ունեցավ ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգը։
Երգերից մեկի կատարման ժամանակ լուսարձակները բեմում պատկերել են մեծ թվով «8»։
Ինչպես հաղորդում է Madrid Universal-ը, դա արվել է ի պատիվ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի հեռանալուն։
Կրոսն ավելի վաղ հայտարարել էր, որ կավարտի կարիերան Եվրո-2024-ից հետո։