Յուրգեն Կլոպը խոսել է Էրիկ տեն Հագի և Ջեյդոն Սանչոյի հետ կապված իրավիճակի մասին

«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը խայթել է «Մանչեսթեր Յունայթեդին» և թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին՝ ակնարկելով Ջեյդոն Սանչոյի հետ կապված իրավիճակը։

«Եթե ամբողջ աշխարհը կորցնում է վստահությունն ու հավատը խաղացողի նկատմամբ, ապա մարզիչը պետք է նրա կողքին լինի: Ես պարզապես չեմ կարող հավատալ այս բոլոր «նա անպետք է» պիտակներին, ինչպես կան այլ ակումբներում: Գնե՛ք խաղացողին 80 մլն ֆունտով, իսկ հետո վարձավճարով ուղարկե՛ք»,- Կլոպի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ֆուտբոլիստին «Մանչեսթեր Յունայթեդը» գնել է «Բորուսիայից» 85 միլիոն եվրոյով, իսկ 2024 թվականի ձմռանը նա վարձավճարով տրվել է դորտմունդյան ակումբին։