Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է այն մասին, թե ինչ է ակնկալում Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Բորուսիայի» դեմ խաղից։ Նա նշել է, որ թիմը պատրաստ է հանդիպմանը։
«Մենք պետք է կենտրոնանանք գալիք եզրափակիչի վրա։ Այս եզրափակչից հետո ես ուզում եմ հաղթել ևս մեկը, իսկ հետո ևս մեկը։ «Ռեալը» պետք է հնարավորինս պատրաստ լինի այս խաղին։ Այս հանդիպումը կավարտի մեր անհավանական մրցաշրջանը»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հունիսի 1-ին «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Ռեալ» – «Դորտմունդ» հանդիպումը։