Հանս-Դիտեր Ֆլիկը գովել է «Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստներին։
Այսօր գերմանացի մասնագետը գլխավորել է կատալոնական թիմը՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։
«Բարսելոնայի ակադեմիան լավագույններից մեկն է աշխարհում: Հիմնական թիմն ունի փորձառու խաղացողների և տաղանդավոր երիտասարդների հիանալի համադրություն:
Կարծում եմ՝ պետք է աշխատենք թիմն ավելի լավը դարձնելու համար։ Սա մեր համատեղ աշխատանքն է Դեկոյի և Նախագահ Ժոան Լապորտայի հետ: Թիմային աշխատանքն ինձ համար կարևոր է»,- ասել է Ֆլիկը ակումբի մամուլի ծառայությանը։