Լիոնել Մեսսին խփեց MLS-ի մրցաշրջանի 11-րդ գոլը (VIDEO)

ԱՄՆ-ում կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության հանդիպում, որում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ 1։3 հաշվով պարտվել է «Ատլանտային»։

Տանտերերի կազմում միակ գոլը Սերխիո Բուսկետսի փոխանցումից հետո խփեց հարձակվող Լիոնել Մեսսին։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ վրացի Սաբա Լոբժանիձեն։

Արգենտինացին այս մրցաշրջանում 11-րդ անգամ գրավեց դարպասը: