«Օլիմպիակոսը» հաղթեց 2023/24 մրցաշրջանի Կոնֆերենցիաների Լիգայում՝ եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով «Ֆիորենտինային»:
Հունական ակումբի հարձակվող Այուբ Էլ-Կաբին դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
Հատկանշական է, որ մարոկկացին ամենաշատ գոլը խփել է, չնայած նրան, որ թիմը մրցաշարը սկսել է 1/16 եզրափակիչից։ Աշնանը «Օլիմպիակոսը» հանդես եկավ Եվրոպայի լիգայում։
Մրցաշարում Այուբը 9 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ։