Չորեքշաբթի օրը՝ մայիսի 29-ին, Աթենքում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը, որում «Օլիմպիակոսը» լրացուցիչ ժամանակից հետո 1:0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»:
«Օլիմպիակոսը» դարձավ պատմության մեջ առաջին հունական ակումբը, որը նվաճեց եվրագավաթ:
Նախկինում միայն «Պանատինաիկոսն» էր խաղացել եզրափակչում, սակայն 1971 թվականի եվրագավաթում նրանք պարտվեցին «Այաքսին»: