CONFERENCE LEAGUE. «Օլիմպիակոսը»՝ 2023/24 մրցաշրջանի Կոնֆերեցիաների Լիգայի չեմպիոն (VIDEO)

Աթենքում կայացած ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում հունական «Օլիմպիակոսը» հաղթեց իտալական «Ֆիորենտինային»:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ Երկրորդ լրացուցիչ ժամանակում՝ 116-րդ րոպեին, «Օլիմպիակոսը» հաղթանակ տարավ. գոլի հեղինակ դարձավ հարձակվող Այուբ Էլ-Քաաբին։

Արդյունքում՝ 1:0. հույները նվաճեցին ակումբի պատմության մեջ իրենց առաջին եվրոպական գավաթը: