Հանս-Դիտեր Ֆլիկ. «Իմ և թիմի փիլիսոփայությունը նույնն է»

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է իր նշանակումը կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Թիմի փիլիսոփայությունը համընկնում է իմի հետ. ես նույնպես նախընտրում եմ հարձակողական ֆուտբոլ՝ գնդակին տիրելով: Եվ մենք շարժվելու ենք հենց այս ուղղությամբ։ «Բարսելոնան» ունի աշխարհի լավագույն սաներից մի քանիսը: Հիմնական թիմը ցույց է տալիս երիտասարդ խաղացողների փորձի և տաղանդի միաձուլում: Ամեն ինչ անելու ենք դրանց զարգացման համար։

Մենք կաշխատենք ակումբի մարզական տնօրեն Դեկուի և նախագահ Լապորտայի հետ միասին։ Ինձ համար թիմային աշխատանքն առաջին տեղում է: Միասին մենք կենտրոնանալու ենք այս թիմի առաքելության իրականացման վրա: Ես անսահման ուրախ եմ, որ պետք է աշխատեմ նման ակումբի բոլոր մարդկանց հետ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում AS-ը։