Հանս-Դիտեր Ֆլիկ. «Ինձ համար մեծ երազանք է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ»

Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է իր նշանակումը «Բարսելոնայում»:

Այսօր գերմանացի մասնագետը ստանձնել է կատալոնական թիմի ղեկավարությունը՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են դրան։ Ինձ համար մեծ պատիվ և երազանք է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ և աշխատել այս մեծ ակումբում։ Անհամբեր սպասում եմ աշխատանքի սկսելուն։

Սա անհավանական ակումբ է: Ես տիտղոսներ նվաճեցի «Բավարիայի» հետ և կցանկանայի շարունակել այս ճանապարհը «Բարսելոնայի» հետ։ Միասին մենք կարող ենք շատ բանի հասնել, և սա ամենակարևորն է»,- ասել է Ֆլիկը ակումբի մամուլի ծառայությանը։