Իտալիայի հավաքականի և «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է թուրինյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում իտալացի մասնագետ Տիագո Մոտայի հնարավոր նշանակման վերաբերյալ իր կարծիքով։
«Վստահ եմ, որ եթե Տիագո Մոտտան միանա «Յուվենտուսին», նա հաջողակ կլինի: Նրա մեջ առանձնահատուկ բան կա: Ես սա համարում եմ հաշվարկված ռիսկ, և «Յուվենտուսը» համարձակություն ունեցավ դիմելու դրան։ Իմ կարծիքով, ակումբը փորձում է կայծ մտցնել իր հավակնոտ նախագծի մեջ»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» մոտենում է իր նոր գլխավոր մարզիչ Տիագո Մոտտայի տրանսֆերի ավարտին։