Պաշտոնական. Հանս-Դիտեր Ֆլիկը՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ

Գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշանակվել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ մասնագետի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Այս պաշտոնում Ֆլիկը փոխարինել է Չավիին:

«Բարսելոնան» Իսպանիայի Լա Լիգայի 2023/2024 մրցաշրջանն ավարտեց երկրորդ տեղում։ Թիմը 38 խաղում վաստակել է 85 միավոր։