«Բարսելոնան» ցանկանում է վաճառել կենտրոնական պաշտպաններից մեկին

«Բարսելոնան» ցանկանում է կրճատել պաշտպանական գծում խաղացողների թիվը:

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանան» մտադիր է վաճառել կենտրոնական պաշտպաններից մեկին, քանի որ այս դիրքում խաղացողները շատ են, իսկ ակումբը ֆինանսական ծանր վիճակում է:

19-ամյա Միքայիլ Ֆայեն, ով հաստատվել է երկրորդ թիմում, այս ամառ կարող է հեռանալ «Բլաուգրանայից»: Սենեգալցին ներկայումս ոչ մի հանդիպում չի անցկացրել հիմնական կազմում, չնայած դրան, նրա նկատմամբ արդեն հետաքրքրություն կա մի շարք ակումբներից։

Եթե ​​Ֆայեն հեռանա, «Բարսան» ցանկանում է, որ դա տրանսֆեր լինի հետ գնելու տարբերակով: Մարզական տնօրեն Դեկուն դեռ կարծում է, որ իրեն պետք է հնարավորություն տրվի հիմնական կազմում, սակայն այս հարցում վերջնական որոշումը կկայացնի Հանսի Ֆլիկը :

Նշվում է, որ նախատեսվում է վաճառել նաեւ առաջին թիմի կենտրոնական պաշտպաններից մեկին։