Հայտնի է, թե որ օրը Վենսան Կոմպանին պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ

Վենսան Կոմպանին Մյունխեն կժամանի չորեքշաբթի օրը՝ մայիսի 29-ին և պայմանագիր կկնքի «Բավարիայի» հետ մինչև 2027 թվականը, սոցիալական ցանցերում հայտնել է Bild-ի խմբագիր Քրիստիան Ֆալկը։ Մյունխենյան ակումբը առաջիկայում պետք է պաշտոնապես հայտարարի նշանակման մասին։

Ավելի վաղ «Բավարիայի» վերահսկիչ խորհրդի անդամ Կառլ-Հայնց Ռումենիգեն հաստատել էր, որ թիմը գլխավորելու է Կոմպանին։

Կոմպանին «Բարնլիի» գլխավոր մարզիչն է 2022 թվականի ամռանից։ Սպասվում է, որ բրիտանական ակումբը «Բավարիայից» կստանա 10-12 միլիոն եվրո փոխհատուցում։

«Բարնլին» 2023/24 մրցաշրջանի վերջում դուրս մնաց Պրեմիեր Լիգայից։ Մինչ այս 38-ամյա Կոմպանին մարզել է «Անդերլեխտը»։

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը Թոմաս Տուխելի հեռանալուց հետո թափուր է մնում։