Ուեյն Ռունին նշել է այն ակումբը, որտեղ կցանկանար խաղալ

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ուեյն Ռունին պատմել է, թե որ թիմում կցանկանար հանդես գալ իր փայլուն ֆուտբոլային կարիերայի ընթացքում։

Ռունին խաղացել է 2002-ից 2021 թվականներին՝ խաղալով «Էվերտոնում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Դի Սի Յունայթեդում» և «Դերբի Քաունթիում»:

Երբ The Overlap-ում իր նախկին թիմակից Գարի Նևիլի հարցին, թե որ ակումբում կցանկանար խաղալ Ռունին, Ուեյնը պատասխանել է. «Ես կասեի՝ «Սելթիկ»: