Էդին Թերզիչ․ «Ես երբեք չեմ մոռանա այդ օրը»

«Բորուսիայի» գլխավոր մարզիչը խոսել է 2022/23 մրցաշրջանում բաց թողնված առաջնության մասին։

Դորտմունդյան ակումբը գլխավորում էր Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ վերջին տուրից առաջ «Բավարիայից» առաջ անցնելով 2 միավորով։ Մրցաշրջանի վերջին խաղում «Բորուսիան» ոչ-ոքի խաղաց «Մայնցի» հետ (2:2) և մյունխենցիները լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ:

«Ես երբեք չեմ մոռանա 2023 թվականի մայիսի 27-ը։ Սա մեր բեռն է և իմը: Կյանքը լողափ չէ, դա լեռ է։

Նրանք, ովքեր այն ժամանակ աջակցում էին մեզ, հիմա մեզ հետ գալիս են Լոնդոն՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Ժամանակն է շնորհակալություն հայտնել նրանց»,- ասել է Էդին Թերզիչը:

Չեմպիոնների լիգայի եզրափակչում գերմանական թիմը կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 1-ին Ուեմբլիում։