Յուրգեն Կլոպը հուզվել է մերսիսայդցիների երկրպագուների հետ հրաժեշտի հանդիպմանը (VIDEO)

«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հուզվել է մերսիսայդցիների երկրպագուների հետ հրաժեշտի հանդիպմանը։

Ակումբը երեքշաբթի (մայիսի 28-ին) քաղաքում կազմակերպել է հրաժեշտի հատուկ միջոցառում՝ նշելու Կլոպի լիվերպուլյան կարիերան։ Միջոցառումը վարում էր կատակերգու Ջոն Բիշոփը։

Կլոպի ելույթի ժամանակ երկրպագուները սկսել են վանկարկել նրա անունը, ինչից գերմանացին արտասվել է։