Միշելը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Լա Լիգայի մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Միշել Սանչեսը։

Նրա գլխավորությամբ թիմը Իսպանիայի առաջնությունում զբաղեցրեց 3-րդ տեղը և առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։

Մրցանակին հավակնում էին նաև Կառլո Անչելոտին («Ռեալ Մադրիդ»), Էռնեստո Վալվերդեն («Ատլետիկ»), Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո Մադրիդ») և Մարսելինո Գարսիա Տորալը («Վիլյառեալ») :