Պեպ Գվարդիոլան ապագայի վերաբերյալ որոշում չի կայացրել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Իսպանացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Հաջորդ մրցաշրջանի ընթացքում Գվարդիոլան ամեն ինչ կշռադատելու է ու կորոշի՝ նոր պայմանագիր կնքե՞լ «Սիթիի» հետ, թե՞ ոչ։ Այս մասին հայտնում է Guardian-ը։

Նախկինում մամուլում մեկ անգամ չէ, որ լուրեր էին շրջանառվում, որ Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Միաժամանակ, ակումբը հասկանալի է, ցանկանում է պահել մասնագետին։

Պեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» մարզում է 2016 թվականի ամառվանից։