«Թոթենհեմը» որոշում է կայացրել Տիմո Վերների ապագայի վերաբերյալ

«Թոթենհեմը» որոշել է թիմի հարձակվող Տիմո Վերների ապագան, ով 2023/2024 մրցաշրջանի երկրորդ կեսում վարձավճարով հանդես է գալիս ակումբում։

Ինչպես սոցցանցերում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան թիմը ցանկանում է Վերներին ևս մեկ մրցաշրջան պահել ակումբում։

Ներկա պահին լոնդոնցիները բանակցություններ են վարում «Լայպցիգի» հետ նոր վարձակալության շուրջ մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Վարձակալության պայմանները կարող են մնալ նույնը:

Վերները «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։