Բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Ինչպես հայտնում է Goal-ը, 32-ամյա բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի երեք ակումբներ՝ «Ալ-Նասրը», «Ալ-Ահլին» և «Ալ-Քադիսիան»։
Նշվում է, որ «Ալ-Ահլին» և «Ալ-Կադիսիան» ֆավորիտ են Կազեմիրոյի համար պայքարում, քանի որ այս ակումբները պատրաստ են ավելի շատ գումար ներդնել տրանսֆերի համար: Նրանք կարող են Կազեմիրոյին առաջարկել ոչ միայն նույն գումարը, որը նա այժմ ունի Մանչեսթերում, այլ նույնիսկ ավելին։
2023/2024 մրցաշրջանում Կազեմիրոն անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։