Մադրիդի «Ռեալի» կազմը կարող է փոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, թիմի հարձակվող Ռոդրիգոն կարող է հեռանալ մադրիդյան ակումբից։
Ակնհայտ է, որ Կիլիան Մբապպեն շուտով կժամանի մադրիդյան ակումբ, իսկ այդ ժամանակ հարձակվողներից մեկը կարող է հեռանալ։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» վստահ է, որ Ռոդրիգոյի տրանսֆերից ակումբը կվաստակի առնվազն 100 միլիոն եվրո։
Մի շարք ակումբներ ցանկանում են ձեռք բերել Ռոդրիգոյին։ ՊՍԺ-ն, «Լիվերպուլը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն են ցուցաբերում։